«Հայփոստ»-ը և Ռուսաստանի փոստը կարևոր պայմանագիր են կնքել' Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու վերաբերյալ: Կնքված պայմանագրի համաձայն, «Հայփոստ»-ը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» համակարգի միջոցով կապ են ապահովելու իրենց փոստային բաժանմունքների միջ և, որոնց թիվը Ռուսաստանում 44 000 է, Հայաստանում՝ 900:
Հայկական շուկայում նոր այս համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք, ինչպես նաև հակառակ ուղղությամբ' ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները:
Համակարգի շահագործման մեկնարկը նախատեսվում է իրականացնել 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
Միաժամանակ, կնքված պայմանագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային առևտուրը երկու երկրի միջև: