Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացան համանայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում' իրենց պաշտոններում վերընտրվեցին Գետիկի գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ Նորաբակի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը, Գետիկ գյուղում, նախնական տվյալներով, գործող գյուղապետ Սարգիս Այունցը ստացել է 150, նրա մրցակից, ՀՅԴ անդամ, Գետիկի նախկին գյուղապետ Աշոտ Դալլաքյանը՝ 116 ձայն:

 

Նորաբակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Վազգեն Ասատուրյանի օգտին 139 քվեարկողներից ձայն է տվել 138 ընտրող, 1-ը դեմ է քվեարկել: Դեկտեմբերի 15 կեսօրվա դրությամբ' հանձնաժողովը ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չի ստացել:

 

Խոսրով Խլղաթյան