Մարտի 9-ին Սյունիքի 7 գյուղական համայնքերում անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ, որոնցից 5-ում' համայնքի ղեկավարի եւ ավագանու, իսկ 2-ում' միայն համայնքի ղեկավարի: Մարզի թիվ 37 եւ 38 ԸԸՀ-ներից, բոլոր 7 համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը' Տորունիքում' Անահիտ Հակոբյանը' ՀՀԿ, Նժդեհում' Գեղամ Օհանյանը' ՀՀԿ, Եղեգում' Վյաչեսլավ Մարկոսյանը' ԲՀԿ, Վարդանիձորում' Ալբերտ Բեկլարյանը' ՀՀԿ, Նռնաձորում' Մկրտիչ Մկրտչյանը' անկուսակցական, Լեհվազում' Սասուն Զաքարյանը' ՀՀԿ, Ալվանքում' Վարուժան Թումանյանը' ՀՀԿ: Բացառությամբ Եղեգ համայնքի, մյուս բոլոր համայնքներում չկար մրցակցություն, ինքնառաջադրված մրցակից թեկնածուները նախատեսված ժամկետում դիմել էին ինքնաբացարկի:
Եղեգում գյուղապետի համար պայքարում էին երկու թեկնածու: Ըստ ԸԸՀ-ի, բացառությամբ Եղեգ եւ Տորունիք համայնքների, ավագանու ընտրությունները եւս անցել են առանց մրցակցության: Այս համայնքներում ավագանու անդամի 5 տեղի համար պայքարում էին 6-ական թեկնածուներ: Անցկացված ընտրությունների վերաբերյալ մարզի ԸԸՀ-ներն առայժմ դիմում-բողոքներ չեն ստացել: