Հայտնի է Հայաստանի 53 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքում համայնքների ղեկավարների և ավագանու անդամների նախնական կազմը: Իրենք սպասում են մինչ 18:00-ն, որը սահմանված ժամկետ է վերահաշվարկի կամ քվերակության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ ներկայացնելու համար: Տվյալ պահին բաղոքարկումների մասին տեղեկատվություն չկա, այն ԿԸՀ-ն կստանա աշխատանքային օրվա ավարտին: Հանրապետության 40 համայնքներից 37-ում ղեկավար է ընտրվել ՀՀԿ թեկնածուն, միայն մեկում նրանք զիջել են ՀՅԴ-ին, իսկ երկու համայնքում' ԲՀԿ-ին:
Մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 53 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ, ընդ որում' 40-ում' համայնքի ղեկավարի և 43-ում' ավագանու անդամի: Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկել են 1 թեկնածու, 15-ում' 2 թեկնածու, 3-ում' 3 թեկնածու և 1-ում' 4 թեկնածու: Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են եղել: Հանրապետության 40 համայնքներից 37-ում ղեկավար է ընտրվել ՀՀԿ թեկնածուն, միայն մեկում նրանք զիջել են ՀՅԴ-ին, իսկ երկու համայնքում' ԲՀԿ-ին: