Մարալիկի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է գործող քաղաքապետը՝ ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը:

 

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված արդյունքների՝ գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 1 965 ընտրող, իսկ նրա մրցակցի՝ Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ, ԲՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանի օգտին՝ 1 110-ը:

 

Մարալիկում 5 500 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 147-ը: