Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար է նշանակվել հանրապետության Գերագույն ռադայի նախկին խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան պայմանագիրն ստորագրել Է երկրի նախագահ, ԱԱՊԽ-ի ղեկավար Պյոտր Պորոշենկոն:
Ուկրաինայի նոր խորհրդարանում, որն ընտրվել Է հոկտեմբերի վերջին, Տուրչինովը գլխավորում Է «Ժողովրդական ճակատի» խմբակցությունը: Մինչ այդ նա զբաղեցնում Էր Ռադայի խոսնակի պաշտոնը: ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ ավելի վաղ Տուրչինովը եղել Է Յուլյա Տիմոշենկոյի մերձավոր զինակիցներից մեկը: