Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է տեղի հայ համայնքի մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում որոշվել է քաղաքում հայերի խնդիրների լուծման եւ համայնքային կյանքի աշխուժացման նպատակով բացել Ուկրաինայի հայերի միության համայնքային կենտրոն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկա»-ն միության քաղաքային կառույցի նախագահ է ընտրվել Տիգրան Մկրտչյանը: Ուկրաինայի հայերի միության գործունեության հիմնական գաղափարը հայերի համախմբումն է:
«Այն, ինչ անում է Ուկարաինայի հայերի միությունը, ուղղված է Ուկրաինայում հայ համայնքի զարգացմանն ու հայերի համախմբմանը»,- ասել է ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը' շատ կարեւորելով քաղաքներում նման կենտրոնների բացումը: