Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լաման BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե միանգամայն հնարավոր է, որ ինքը փոխարինող չունենա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

79-ամյա առաջնորդի խոսքով՝ կարող է այնպես ստացվել, որ Դալայ լամայի պաշտոնը՝ որպես պատմության որոշակի փուլում հասարակության կողմից հիմնված ինստիտուտ, կդադարի գոյություն ունենալ:

 

Դալայ լաման չի բացառում, որ ինքը կարող է դառնալ Տիբեթի վերջին հոգեւոր առաջնորդը: Ընդսմին նա նշել է, թե ավելի լավ կլինի, եթե Դալայ լամայի ինստիտուտը դադարի գոյություն ունենալ ժողովրդականություն վայելող առաջնորդի հեռանալով: Նրա խոսքով՝ կա այն բանի հավանականությունը, որ իրենից հետո հոգեւոր այդ տիտղոսը կկրի անարժան մեկը՝ դրանով իսկ վարկաբեկելով այդ կրոնական ինստիտուտը: