«Այսօր՝ ժամը 15.30-ին, կկազմակերպենք քվեարկություն, որից հետո կլինի արտահերթ նիստ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Վերջինիս խոսքով՝ արտահերթ նիստում քննարկվելու է փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հետ կապված հարցեր.

 

«Ֆինանսական շուկայի իրավիճակի վերաբերյալ ԱԺ բոլոր ուժերի մասնակցությամբ նոր նստաշրջան ենք սկսելու և քննարկելու ենք այսօրվա ամենակարևոր հարցերը, լսելու ենք լիազոր մարմիններին ֆինանսական շուկայում կատարվող դեպքերի վերաբերյալ»,- ասաց նա: