Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող համաշխարհային ֆինանսական համակարգի անդամ մնալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Երկրի ներկայիս իրադրությունը (ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը) տեղի Է ունենում նավթի գների եւ պատժամիջոցների համակցված ազդեցության պատճառով: Դա Ռուսաստանին թույլ չի տալիս մնալ համաշխարհային ֆինանսական համակարգի անդամ: Մենք պնդելու ենք ճնշման խստացումը»,- ասել Է Քեմերոնը՝ դեկտեմբերի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում:

 

Վարչապետը, որն արեւմտյան ղեկավարների շրջանում առավել խիստ դիրք Է բռնել ՌԴ-ի նկատմամբ, հայտարարել Է Մոսկվայի վրա գործադրվող ճնշումը խստացնելու եւ նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: