Այսօր առավոտից մի շարք երթուղիներ կրկին չեն գործում: Վարորդները, ինչպես և երեկ, շարունակում են գործադուլ անել՝ բողոքոլով գազի գնի թանկացման դեմ:
Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ 34 համարի ավտոբուսի վարորդներից մեկը տեղեկացրել է, որ այսօր առավոտից գործադուլ են հայտարարել 45 համարի և 7 համարի ավտոբուսները, իսկ եթե հարցը չկարգավորվի, իրենք ևս վաղը միանալու են գործադուլին:
Մեր մեկ այլ թղթակցի հաղորդմամբ՝ Նոր Նորքի զանգվածները սպասարկող մի շարք երթուղային տաքսիներ ևս բնականոն հունով չեն աշխատում: Կանգառներում մարդկանց կուտակումներ են, իսկ վարորդները պնդում են, որ շարունակելու են պայքարը՝ մինչև հարցին լուծում չտրվի:
Հիշեցնենք, որ վարորդների բողոքի ալիքը սկսվել է երեկվանից, երբ Մալաթիա-Սեբաստիայում նրանք բողոքում էին գազի գնի թանկացումից: