Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Այդ մասին հայտնում են մետրոպոլիտենից՝ ներկայացնելով շաբաթվա քրոնիկոնը․

«Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 483 հազար 305 ուղևոր։ Գիծ են դուրս բերվել 2734 շարժակազմ։ Փոխարինվել են 46 փայտակոճ և 1 ռելս

Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»։