Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում պահանջել Է իրեն հաշվետվություն ներկայացնել նավթամթերքի գների վերաբերյալ, որոնք Վրաստանում բարձր են մնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես գիտեմ, որ Վրաստանում բենզինի գինը նվազել Է, բայց այն պետք Է համապատասխանի համաշխարհային շուկայի գնին: Ես պահանջում եմ, որ տասն օրվա ընթացքում Մրցակցության գործակալությունը հանգամանալի հաշվետվություն ներկայացնի»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

Նրա խոսքով՝ հասարակայնությունը պետք Է գիտենա, թե ինչու Վրաստանում նավթամթերքի գինը չի համապատասխանում աշխարհում դրա արժեքին: Նավթամթերքի համաշխարհային գները շարունակում են նվազել՝ 1 տոննա բենզինը սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը Էժանացել Է 34 տոկոսով: Սակայն չգիտես ինչու միջազգային ապրանքային բորսաների ինդիկատորներին չի համապատասխանում գների դինամիկան Վրաստանում, որտեղ նույն այդ ժամանակաշրջանում բենզինն Էժանացել Է միայն 5 տոկոսով:

 

Արդեն երկար ժամանակ փորձագետներն ասում են, որ Վրաստանում գների բարձր մակարդակի պատճառը կարտելային հանցավոր համաձայնությունն Է նավթամթերք մատակարարողների եւ վաճառողների միջեւ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: