Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջում Է Ռուսաստանին արտահանման գծով մատակարարվող բելառուսական արտադրանքի դիմաց հաշվարկները կատարել կայուն արժույթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խնդիր Է դրված առեւտուրն անել ոչ թե ռուբլով, այլ դոլարով, քանի որ մենք Էներգառեսուրսների համար վճարում ենք ոչ թե ռուբլով, այլ դոլարով: Դա, ի դեպ, կառավարության աշխատանքի թերացումն Է: Ռուսաստանի հետ հարկավոր Էր վաղուց աշխատել եւ պահանջել, որ նրանք մեզ նույնպես վճարեն կայուն արժույթով՝ դոլարով կամ եվրոյով»,-հայտարարել Է Լուկաշենկոն՝ դեկտեմբերի 18-ին Մինսկում ելույթ ունենալով տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությունում:
Ելույթի ընթացքում Բելառուսի ղեկավարը նաեւ նշել Է, որ հանրապետությունը Ռուսաստանից անմիջապես հետո չի դեւալվացնի ազգային արժույթը:
«Մեր դիրքորոշոմւը մնում Է նախկինը: Մենք չենք պատրաստվում վազել Ռուսաստանի հետեւից, դա կտրականապես արգելված Է, որովհետեւ ռուսական շուկան՝ անհասկանալի Է, թե ինչ Է այնտեղ կատարվում, ով՝ ինչ Է ցանկանում եւ ինչ կլինի այնտեղ, ռուսական շուկայի վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում»,-հայտարարել Է Լուկաշենկոն: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նա ընդգծել Է, որ երկրի կառավարությունն ու ազգային բանկը փոխարժեքային քաղաքականության առումով պարտավորություններ ունեն երկրի բնակչության հանդեպ, եւ այդ պարտավորությունները կկատարվեն: