Բելառուսական սննդամթերքի մատակարարման սահմանափակումները Ռուսաստան, քաղաքականության հետևանք են: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքը»՝ վկայակոչելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Մի՞թե կարելի է այսօր պայքարել գնաճի դեմ և արգելել այդ նույն արտադրանքի մատակարարումները սեփական շուկա։ Որքան շատ լինի արտադրանքը, այնքան ցածր կլինեն գները։ Ինչո՞ւ արգելել։ Բացարձակ քաղաքականություն, ընդ որում' հիմար և անուղեղ քաղաքականություն»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի համար անընդունելի է համարում պատժամիջոցները և ռուսական «մթերային էմբարգոյին» միանալը: