ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «հիմար» է անվանել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակին, որը հայտարարել էր Բելգիայում կատարված ահաբեկչությունների հետ Ռուսաստանի առնչության մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Գրիցակը, ով հայտնել է Բրյուսելում կատարված ահաբեկչությունների հետ Ռուսաստանի առնչության մասին, հիմարի մեկն է»,- գրել է Մեդվեդևը իր հրապարակման տակ գրված մեկնաբանություններում: