www.tert.am Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Սիրիային ռազմական հարված հասցնելու ցանկության համար։ Համացանցում նա մի քանի գրառումներ է թողել նախագահի դիրքորոշման վերաբերյալ, գրում ДНИ.ru-ն:
«Եվս մեկ անգամ դիմում եմ մեր հիմար առաջնորդին՝ մի´ հարձակվեք Սիրիայի վրա։ Հակառակ դեպքում շատ վատ բաներ տեղի կունենան, և այս պատերազմում ԱՄՆ-ն ոչինչ չի շահի»,- նման գրառում է հայտնվել Թրամփի Twitter-ի էջում։
Հաքերների կողմից նրա էջը կոտրելու վարկածը դեռևս չի հաստատվել։ Թրամփի պաշտոնական ներկայացուցիչները չեն հայտնել աքաունթը կոտրելու մասին, իսկ գրառումը դեռևս հասանելի է։
Իր էջում Թրամփը ևս մի քանի քննադատական գրառում է կատարել սիրիական հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ. «Փոխանցեք Կոնգրեսին՝ լուծել մեր երկրի շատ խնդիրներ՝ նախքան համաշխարհային ոստիկան դառնալը։ Ամերիկան կրկին հզոր դարձրեք»։