Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «ուղիղ գծի» ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարկեշտ մարդ է, քանի որ խոստովանել է իր սխալները Լիբիայում:

 

 

«Նա պարկեշտ մարդ է»,- սկսել է պատասխանել Պուտինը: Ըստ նրա՝ Բարաք Օբաման, դեռևս սենատորի պաշտոնում լինելով, քննադատում էր Միացյալ Նահանգներին՝ Իրաքում գործողությունների համար, բայց ավելի ուշ, արդեն նախագահի պաշտոնում, Լիբիայում սխալ է թույլ տվել:

 

 

Պուտինը նշել է, որ Օբաման դրանում խոստովանելու համարձակություն ունի: «Ոչ բոլորը կարող են դա անել, դա լավ է»,- ասել է Պուտինը:

 

 

«Վատ է, որ սխալների շարքը շարունակվում է՝ կարող էին նման սխալ թույլ տալ Սիրիայում»,- ընդգծել է ռուսական պետության ղեկավարը: