ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերրոքին «ճոռոմ-ճոռոմ խոսացող հիմար» է անվանել, որը ոչ կոռեկտ է արտահայտվել իր վարչակազմի մասին:
«Ցնորված դեսպանը, որին Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին պարտադրել է ընդունել, այն մարդը չէ, որը հիացնում է, նա շատ հիմար տղա է: Նա պետք է խոսի իր երկրի եւ վարչապետ Մեյի հետ բրեքզիթի հարցով բանակցությունների ձախողման մասն եւ չհուսահատվի իմ քննադատությունից… Դա աղետ է, ես չգիտեմ նրան, սակայն ինձ ասել են, որ նա ճոռոմ-ճոռոմ խոսացող հիմար է: Ասացեք նրան, որ ԱՄՆ-ն ողջ աշխարհում ամենալավ տնտեսությունն ու զինված ուժերն ունի, որոնք օրեցօր ավելի լավն են դառնում…Շնորհակալություն, պարոն նախագահ»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Daily Mail թերթի կայքը հրապարակել էր մեջբերումներ հաղորդագրություններից, որոնք Վաշինգտոնում բրիտանացի դեսպան Քիմ Դերրոքն ուղարկել էր Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Նյութերում նկարագրվում էին Սպիտակ տան ղեկավարն ու նրա թիմը: Թրամփի վարչակազմին դեսպանը «ոչ կոմպետենտ եւ անօգնական» է անվանել, իսկ նախագահի համար գուշակել նրա կարիերայի ամոթալի ավարտը: