ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին «հիվանդոտ շան ձագ» է անվանել:
Այս մասին տեղեկացնում է The Hill պարբերականը:
Նախագահ Թրամփը հանդիպման ընթացքում խոսում էր այն մասին, որ հարկային խոշոր կրճատումներ ենթադրող նոր ծրագիրը «վառելիք» կդառնա ամերիկյան տնտեսության համար:
Այնուհետ Թրամփն անսպասելի կերպով փոխել է թեման՝ հիշելով հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին:
«Այդ մարդ-հրթիռը, նա հիվանդոտ շատ ձագ է»,-ասել է ԱՄՆ նախագահը: