ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այդ մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում. «Կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները միտումնավոր չեն ասում ճշմարտությունը: Մեր երկրի համար մեծ վտանգ ներկայացնող New York Times պարբերականը սխալներ է թույլ տալիս, այն զավեշտ է դարձել' CNN-ի նման: Ցավալի է»,-գրել է նախագահը:

 

Նախօրեին CNN, New York Times, Politico եւ Los Angeles Times-ին արգելել են լուսաբանել Սպիտակ տանը կայացող ճեպազրույցը: CNN-ի թղթակցի խոսքով' իրենց մերժել են առանց բացատրության:

 

Ավելի վաղ Տրամպը մի շարք լրատվամիջոցների' այդ թվում CNN-ին, New York Times-ին, NBC-ին, ABC-ին եւ CBS-ին անվանել էր ազգի թշնամիներ: