Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել Է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում եւ հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները եւ սիրուհիները»: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Այս ցուցումը Լուկաշենկոն տվել Է Վիտեբսկի մարզի ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Իսկ նրանք (մասնագետները – խմբ.) ուժով աշխատանքի չեն գա հոլդինգներ: Դուք նրանց հետ համաձայնության եկեք: Իսկ համաձայնության կգաք, եթե նրանց լավ վճարեք որպես աշխատավարձ: Ինչ-որտեղ, գուցե, եւ բնակարան տաք: Մասնագետներին անհրաժեշտ Է վճարել: Մասնագետներն ամբողջ աշխարհում շատ թանկ արժեն: Գտեք ո՛չ ազգականների, ո՛չ զավակների, ո՛չ Էլ սիրուհիների, այլ լավ մասնագետների եւ ուղարկեք այնտեղ»,- ասել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: