Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել է չճնշել ու չկռացնել իր երկրին: Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս-Բելառուս» գործակալությունը:
Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը պետք է Բելառուսի հետ հարաբերություններում իրեն պահի որպես «ավագ եղբայր» և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցույց տա հանրապետությանը: Բելառուսի ղեկավարը նաև ընդգծել է, որ եթե Մոսկվան կատարի Մինսկի այդ պահանջը, «բելառուսները թույլ չեն տա դավաճանել մեր ավագ եղբորը»: