Հայաստանի եւ 1915 թվականի իրադարձությունների նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքը չի փոխվի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական TRTHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլլին:

 

Դեսպանի խոսքով' Անկարան գիտի Երեւանի նկատմամբ Փարիզի վերաբերմունքը եւ չի սպասում, որ Ֆրանսիան կփոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից' Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

 

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915 թ-ի մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կա տարված հանցագործության համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը:

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 22 պետություններ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծ ընդունել են Հունաստանի, Շվեյցարիայի եւ Սլովակիայի խորհրդարանները: