Հայ-թուրքական արձանգրությունները ստորագրման պահից ի վեր եղել են Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում եւ այժմ էլ, երբ Հայաստանը որոշել է խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները, Ֆրանսիայում, հաշվի առնելով հայկական կողմի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցուց´ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն շեշտում է, որ հարաբերությունների կարգավորման եւ կողմերի կառուցողական հայացքների հույսը դեռ չի կորցնում:
«Ինչպես գիտեք, 2009թ Ցյուրիխխում, Ֆրանսիան ներկայացված էր երկու արձանագրությունների ստորագրության ժամանակ և այդ ժամանակից ի վեր մեծ ուշադրությամբ հետևում է գործընթացի զարգացումներին: Սույն թվականի հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հիշատակեց հայ-թուրքական արձանագրությունները: Նա ափսոսանք հայտնեց 1993-ից ի վեր հաստատված առկա իրավիճակի համար' համարելով, որ սահմանը պետք է բացվի: Այդուհանդերձ, մենք հաշվի ենք առնում հայկական կողմի որոշումը», - ասաց դեսպանը:
Ի պատասխան հարցի, թե որքանո՞վ է հավանական համարում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ նոր ծրագրի քննարկումը, Շարպանտիեն նշում է. «Ամեն դեպքում, հույսս չեմ կորցնում հարաբերությունների կարգավորման առնչությամբ, անշուշտ, չմոռանալով բարդության իր բաժինն ունեցող գործընթացի վայրիվերումների հավանականությունը' նկատի ունենալով երկու երկրների պատմական հարաբերությունները: Վերջերս արված հայտարարություններից կամ կայացված որոշումներից եզրակացություններ անելու փոխարեն, ես նախընտրում եմ դ իտարկել հայ-թուրքական հարաբերությունները միջպետական մեծ կարևորության գործընթացի պարագայում իմաստ ունեցող միակ սանդղակի՝ ժամանակի տեսլականում: Այդ հեռանկարի տեսանկյունից, կան նաև քաղաքական առաջընթացներ, քաղաքացիական հասարակությունների կողմից երկուստեք ձեռնարկվող քայլեր, քաջալերող դիրքորոշումներ: Ողջ գործընթացի ընթացքում այս տարրերի մասին հիշելը կարևոր է»:
Դեսպանը հիշեցրեց նաեւ Ֆրանսուա Օլանդի արտասանած խոսքը, որ «ժամանակն է փշրել տաբուները և որ երկու երկրները' Հայաստանը և Թուրքիան, պետք է նոր մեկնարկ գտնեն»:
Փետրվարի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: