Ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ սահմանապահ զորամասերից մեկի զինծառայողները դեկտեմբերի 18-ին' ժամը 05.30-ին, համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1983թ. ծնված Էսմալի Մ.-ին:
Էսմալի Մ.-ն 2009թ. ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: