Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն կրկին նվազում է: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 30.59 դրամով' կազմելով միջինը 466.71 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 450 է, առավելագույնը' 490 դրամ:

 

Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 41.98 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.22 դրամով և վաճառում' 582.81 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 554 դրամ է, իսկ առավելագույնը' 605 դրամ:

 

Երեկվա համեմատ 0.47 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.04 դրամով և վաճառում' 8.21 դրամով: