Մի քանի տասնյակ քաղաքացիներ դեկտեմբերի 19-ին կառավարության դիմաց բողոքում էին դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճի դեմ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հավաքված մարդիկ նշում էին, որ դոլարի արժևորմանը զուգահեռ բարձրանում է թե ներմո ւծվող ապրանքների, թե տեղական արտադրության ապրանքների ու ծառայությունների գները: Լրագրողների հետ զրույցում ակցիայի նախաձեռնող-մասնակիցներից մեկը նշեց, որ կառավարության անդամներից ակնկալում են մի քանի քայլերի ձեռնարկում:

 

«Մինչև դեկտեմբերի 23-ը պահանջում ենք առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերել։ Այս պահանջի չիրականացման դեպքում կոչ ենք անելու բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները։ Իջեցնել գազալցակայաններում գազի գինը։

 

Եթե մինչև դեկտեմբերի 23-ը այս պահանջը չկատարվի, համագործակցելու ենք երթուղային և տաքսի վարորդների հետ՝ կազմակերպելով գործադուլներ։ Առաջարկում ենք իդեքսավորել/վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը։ Մինչև դեկտեմբերի 23-ը այս պահանջի չկատարման դեպքում կոչ ենք անելու բոլոր դոլարային վարկառուներին չկատարել վարկային վճարումները։
Որպես առաջնային միջոցառում իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով բոլոր տեսակի մենաշնորհները։

 


Արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը ու մուտքերը: Դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը»,-ասաց քաղաքացին:

Ակցիայի մասնակիցների թվում էին նաև Պարույր Հայրիկյանը, մի շարք այլ ակցիաների մասնակից-ակտիվիստներ: