Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքապետը վստահեցնում է, որ մարզական բոլոր կառույցները պատրաստ կլիննեն Օլիմպիական խաղերի մեկնարկին: «Աշխատանքիների սկզբում մենք մի շարք խնդիրների առաջ կանգնեցինք: Սակայն, այժմ մենք նոր թափ ենք հավաքում և անհանգստանալու կարիք չկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' քաղաքապետ Էդուարդո Պաեսի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Մարզական կառույցների շինարարական աշխատանքների վերջնաժամկետը մեծ անհանգստություն էր առաջացրել ՄՕԿ-ի մոտ: Խնդիրը կայանանում էր նրանում, որ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության համար նախապատրաստանա փուլը հարթ չէր եղել և մարզադաշտերից ոչ բոլորն էին ամբողջապես պատրաստ խաղերին:

 

Ռիո-2016 թվականի խաղերն առաջին Օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվելու են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Խաղերը կկայանան 2016 թվականի օգոստոսի 5-21-ը: