Ուկրաինայի խորհրդարանն այս տարի կաշխատի առանց ավանդական ձմեռային արձակուրդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը:

 

«Մենք կաշխատենք առանց դադարի: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե ընթացիկ նստաշրջանի ավարտը լինի հաջորդ նստաշրջանն սկսվելու օրը»,- ասել Է նա կոմիտեների եւ խմբակցությունների ղեկավարների համաձայնեցման խորհրդի նիստում:

 

«Ոչ ոք հանգստի գնալու եւ գործն անավարտ թողնելու իրավունք չունի»,- հավելել է նա:

 

8-րդ գումարման Գերագույն ռադայի առաջին նստաշրջանի աշխատանքի օրացուցային պլանը նախատեսում Է, որ աշխատանքի վերջին օրը 2015 թվականի հունվարի 16-ն Է:

 

Գրոյսմանը նշել Է, որ Ռադան երկրի արտադաշինքային կարգավիճակի վերացման օրենքը կքննարկի ընթացիկ լիագումար շաբաթում, որը բացվում Է դեկտեմբերի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: