Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները չեն պաշտպանել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից Իգոր Տենյուխին ազատելու մասին խորհրդարանի որոշումը: Համապատասխան որոշման օգտին մարտի 25-ին քվեարկել Է 197 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում:
«Եթե ղեկավարությունը իրադարձությունների զարգացման այլ տեսլական ունի եւ եթե ղեկավարությունն ունի այդ պաշտոնի այլ թեկնածուներ, ես հրաժարական եմ տալիս»,- հայտարարել Է Տենյուխը Գերագույն ռադայի ամբիոնից:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել Է, որ խորհրդակցություն կանցկացնի այդ հարցի շուրջ եւ «որոշում կընդունի հետագա քայլերի վերաբերյալ»:
Մարտի 25-ին Տուրչինովը Ռադային առաջարկել Էր պաշտոնաթող անել Տենյուխին եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակել Միխայիլ Կովալին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: