Կիևի Մայդանի ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, ում գործողությունները հանգեցնում են երկրում տիրող իրադրության ապակայունացման: Այս մասին հայտնում է komitet.ua-ն:

 

Ցուցարարները պահանջում են, որ Ավակովի հրաժարականի հարցը դրվի քննարկման Գերագույն ռադայի մարտի 27-ի լիագումար նիստում:

 

Նրանք հայտնում են, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները չեն ծավալում քաղաքացիների պաշտպանության ապահովման գործողությունները, ինչպես նաև քրեական պատասխանատվության չեն ենթարկվում Մայդանից ցույցերի մասնակիցների սպանությունների պատվիրատուները:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինացի ծայրահեղ ազգայնականների և երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հարաբերությունները սրվում են ժամ առ ժամ: Ավելի վաղ, «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը Կիևում հրավիրած ասուլիսի ընթացքում պահանջել էր Ավակովի հրաժարականը' նրան անվանելով իր մերձավորագույն զինակցի' Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության գլխավոր պատասխանատու: