ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հանրապետության բոլոր քաղաքներում ուսումնասիրություն է կատարել' պարզելու համար, թե որքանով են մշակութային կառույցները հարմարեցված եւ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' թեքահարթակների, կառույցների ներսում հարմարությունների եւ սանհանգույցների փոփոխման որոշակի մեխանիզմ է մշակվել, որի իրագոր ծումը կսկվի հաջորդ տարվանից:

 

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ' առաջին քայլերը կարվեն մայրաքաղաքի խոշոր ենթակառուցվածքներ ունեցող մշակութային կառույցներում: «Օպերայի շենք, Ազգային պատկերասրահ եւ Պատմության թանգարան, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի շենք: Ընտրվել են այս երեք կառույցները, որոնք պետք է հարմարեցվեն եւ դառնան ավելի մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

Հունվարից նախաձեռնելու ենք ուսումնասիրությունլ, որի շրջանակում շենքերի մատչելիության խնդիրը կլուծվի ամբողջապես' թե' ներսում, թե դրսո'ւմ: Ուսումնասիրությու նից հետո կհաշվարկվեն նախագծերը, որոնք կներկայացվեն կառավարությանը: Վստահ եմ, որ կառավարությունը համապատասխան ֆինանսական միջոցներ կտրամադրի»,- ասաց Նարեկ Սարգսյանը' հավելելով, որ կոշտ հանձնարարական է տրվել կառուցապատողներին այս հարցի առնչությամբ:

 

Ըստ նրա' նաեւ նախատեսվում է Ճարտարագիտական համալսարանում ուսանողներին ներկայացնել խնդրի լրջությունը: