Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին հրավիրված էին մարզխորհրդի անդամներ, մարզի տարածքային զինկոմները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ:

 

Տեղական բյուջեների հավաքագրման արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ տեղական բյուջեների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 94,2 տոկոս, ինչը 10,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքից, կամ ավել է հավաքագրվել շուրջ 221 միլիոն դրամ:

 

Միջին ցուցանիշից ցածր արդյունք են ցույց տվել 53 , իսկ 100 տոկոսից ավելի՝ 23 համայնքներ: «Վերջին շաբաթվա ընթացքում շատ համայնքներում նկատվել են դրական տեղաշարժեր, եւ կարելի է հուսալ, որ տարեվերջին արդեն կատարողական միջին ցուցանիշը կմոտենա 100 տոկոսի»,-հավաստեց վարչության պետը:

 

Մարզի համայնքներում իրականացված վարչական վերահսկողության արդյունքում ի հայտ եկած թերությունների եւ բացթողումների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը:

 

Նա նշեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում վարչական վերահսկողություն է իրականացվել մարզի 16 համայնքներում, որտեղ ի հայտ եկած թերություններն ու բացթողումները Գեղարքունիքի մարզպետի առաջարկությամբ քննարկվել են համայնքների ավագանիների նիստերում, շտկվել են սահմանված ժամկետներում կամ շտկման ընթացքում են:

 

«Խախտումներն առավելապես նկատվել են հողօգտագործման բնագավառում եւ համայնքի ղեկավարի վարձատրության չափի սահմանման գործող կարգում: Սխալները շտկելու ուղղությամբ համայնքները ստացել են համապատասխան զգուշացումներ եւ առաջարկություններ»,-նշեց վարչության պետը:

 

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետն իր հերթին հավաստիացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացած համայնքներում արդեն վիճակը բարելավվում է, նկատելիորեն ավելանում են մուտքերը, եւ 100 տոկոս կատարողականի շեմը հնարավոր է հաղթահարել մինչեւ դեկտեմբերի 31-ը:

 

Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմին հանձնարարեց տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման հարցին անդրադառնալ եկող տարվա հունվարի 15-ին: Մարզպետն անդրադարձավ նաեւ աշխատավարձերի պարտքեր ունեցո ղ համայնքների գործունեությանը՝ հանդես գալով եկող տարվա ընթացքում դրանք սեղմ ժամկետներում զրոյացնելու առաջարկով: Մարզի ղեկավարն անդրադարձավ նաեւ եկող տարվա հունվարիչ 8-31-ը նախատեսված զորակոչին եւ համայնքների ղեկավարներին հորդորեց հնարավորինս աջակցել տարածքային զինկոմներին:

 

Պաշտպանության նախարարության եւ մեր կողմից խրախուսման են ներկայացված այն համայննքերի ղեկավարները, ովքեր ակտիվորեն են աջակցում զորակոչին: Կոչ եմ անում բոլորիդ՝ զորակոչն անցկացնել բարձր մակարդակով, արդյունավետ եւ մինչեւ վերջ, առանց թերացումների»,-հորդորեց մարզպետը:

 

Վերջում Ռաֆիկ Գրիգորյանը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց նիստի մասնակիցներին:

 

Խոսրով Խլղաթյան