Boeing կորպորացիան «Ադրբեջանի ավիագծերին» մատակարարել է առաջին Boeing-787 Dreamliner ինքնաթիռը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ինքնաթիռը հանգուցային դեր կխաղա Ադրբեջանի փոխադրողի հեռամայրուղային մարդատար հավաքակազմի ընդլայնման ռազմավարական պլանի իրագործման հարցում: Այս մատակարարումն AzAl-ին թույլ կտա դառնալ 787 Dreamliner-ի առաջին օգտատերն ԱՊՀ-ի տարածքում»,- նշված Է Boeing-ի հաղորդագրության մեջ:

 

2012 թվականին AzAl-ը պատվիրել Էր երկու Boeing-787 Dreamliner եւ ծրագրում Էր դրանց ձեռքբերման համար ծախսել շուրջ 180 միլիոն դոլար: Մատակարարումը պլանավորված Էր մինչեւ 2014 թվականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: