Աստղագետները NASA-ի Array (Nuclear Spectroscopic Telescope Array, NuSTAR) միջուկային սպեկտրազննական աստղադիտակի միջոցով կատարել են Արեգակի եզակի լուսանկարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ի կայքին: Արեգակի ուսումնասիրման համար NuStar-ն օգտագործելու որոշումն ընդունվել Է շուրջ յոթ տարի առաջ, երբ տիեզերական աստղադիտակի նախագծումը եւ կառուցումն ընթանում Էին լրիվ թափով (աստղադիտակը տիեզերք Է արձակվել 2012 թվականին):
NuStar-ի միջոցով ստացված առաջին պատկերը թույլ Է տալիս մեր լուսատուի վրա մանրամանորեն տեսնել ջերմաստիճանային բծերը: NuStar-ը հնարավորություն ունի գրանցել հիպոթետիկ նանոբռնկումները (nanoflares)՝ Արեգակի վիթխարի բռնկումների փոքրացված պատճենները, ինչը պատասխան կտա արեւապսակի արտաքին շերտերում գործընթացների դինամիկային վերաբերող հարցին, պսակ, որն զգալիորեն տաք Է լուսատուի մակերեւույթից, ինչը հակասում Է թերմոդինամիկայի օրենքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: