Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի մասնագետներն աշխարհում առաջին անգամ կատարել են թոքի փոխպատվաստման եզակի վիրահատություն: Դրա առանձնահատկությունը եղել է այն, որ ձախ թոքի բիլթի փոխարեն կնոջը պատվաստել են աջ թոքի մի մասը: Դոնոր է դարձել հիվանդի ամուսինը:

 

Այժմ ամուսիններն արագորեն կազդուրվում են և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Վիրահատությունից հետո բժիշկները ոչ մի կարգի բարդություններ չեն արձանագրել:

 

Փորձագետները համոզված են, որ հակադիր թոքի մասի հաջող փոխպատվաստումն ապրելու հույս կտա հազարավոր հիվանդների: Չէ՞ որ նախկինում շատ հիվանդների մերժում էին այդ օրգանի փոխպատվաստումը, քանի որ հնարավոր չէր գտնել համապատասխան դոնորական թոք, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: