Սիեռա Լեոնեի իշխանությունները երկրի հյուսիսում հինգ օր ժամկետով կարանտին են սահմանել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակին հակազդելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Առաջիկա հինգ օրվա ընթացքում Սիեռա Լեոնեի հյուսիսում արգելված Է բնակավայրերի միջեւ երթեւեկությունը մարդկանց եւ փոխադրամիջոցների համար, բացի այն բրիգադների աշխատողներից, որոնք զբաղված են Էբոլայի համաճարակի դեմ պայքարի գործողություններում: Բացի դրանից, կարգադրված Է փակել բոլոր կրպակներն ու շուկաները:

 

Ինչպես ճշտել են տեղեկատվության նախարարությունում, սահմանափակիչ միջոցը նաեւ նպատակամղված Է այն բանին, որ «կառավարությանը հնարավորություն ընձեռվի կազմել» հանրապետության տարածքում «վիրուսի տարածման հստակ պատկերը»:

 

Այս ամսին ավելի վաղ Սիեռա Լեոնեի կառավարությունը հայտարարել Է Սուրբ Ծննդի եւ Ամանորի ցանկացած հրապարակային տոնակատարությունների արգելք՝ վտանգավոր վիրուսի համաճարակի պատճառով:

 

Մեկնաբանելով իշխանությունների վերջին միջոցառումները՝ Սիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Քորոման դրանք բացատրել Է նրանով, որ երկիրը «գտնվում Է զարհուրելի թշնամու դեմ պատերազմի վիճակում»:

 

Այսօրվա դրությամբ Սիեռա Լեոնեում գրանցված են Էբոլա վիրուսով ամենամեծ թվով վարակվածներ՝ շուրջ 9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: