Ամեն ժամ Էբոլա մահացու վիրուսով հինգ մարդ է վարակվում Սիեռա Լեոնեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին գրել Է Independent թերթը՝ հղում անելով «Փրկեք երեխաներին» ավստրիական բարեգործական հիմնադրամին:
Ինչպես նշվում Է, անցած շաբաթ միայն Սիեռա Լեոնեում գրանցվել է էբոլա տենդով վարակվելու 765 դեպք այն դեպքում, երբ հանրապետության իշխանություններն ընդամենը 327 հիվանդանոցային մահճակալ են տրամադրել վարակված քաղաքացիների համար:
Բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հայտարարել են մեծ թվով երեխաների մասին, որոնք մահանում են տանը կամ փողոցներում, դրանով իսկ նշելով, որ տենդի տարածման մասշտաբը խիստ թերագնահատված է:
«Դժվար Է թեկուզեւ մոտավորապես գնահատել Էբոլա տենդից մահացած երեխաների թվաքանակը, քանի որ մենք չենք հասցնում հետեւել հիվանդության տարածմանը»,- ասել Է Սիեռա Լեոնեում հիմնադրամի ներկայացուցիչ Ռոբ ՄաքԳիլիվրեյը:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3338-ի: Կազմակերպության տվյալներով՝ ընդամենն Արեւմտյան Աֆրիկայում գրանցվել է վիրուսով վարակվելու 7 հազար 158 դեպք:
Մինչ այդ տեղեկացվել էր 3 հազար զոհվածների եւ 6 հազար վարակվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: