Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015 թվականին կայցելի Ղազախստան:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աստանայում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը:

 

Նրա խոսքով' Թուրքիայի հետ Ղազախստանի հարաբերությունները երկարաժամկետ եւ ռազմավարական բնույթ են կրում: Առկա են բարձր մակարդակի փոխգործակցության ինստիտուտներ: «Այնպես որ, մենք մոտ ժամանակում սպասում ենք Ղազախստանի մեր բարեկամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին», -ասել է Իդրիսովը: