ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենը համացանցում տարածած տեսանյությում, դիմելով իրեն թիվ մեկ թշնամի հայտարարած Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է, որ կների եւ կհաշտվի նրա հետ, եթե վերջինս խոստովանի «իր կատարած գողությունները եւ ժողովրդին արած սուտ հայտարարություն ները»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
«Ներողություն են խնդրում' ապաշխարելով, խոտովանելով սուտը, զրպարտանքը, վրեժի զգացմունքը, գողությունը, կեղտոտ գործերը: Եթե ասի, որ ներողություն է խնդրում ազգից, ապա դա կընկալվի որպես ապաշխարանք: Ալլահը դա կընդունի, մենք էլ կընդունենք», -ասել է նա:
Յոթանասուներեքամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է անցյալ դեկտեմբերի 17-ին' Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
ԱՄՆ-ի Փելսինվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: