«Հալեպ» հայրենակցական բարեսիրական միության նախաձեռնած ծրագրի շնորհիվ սիրիահայ հինգ ընտանիք 2015 թվականի հուվարից կտեղափոխվեն նոր բնակարաններ:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հալեպ» միության նախագահ Անի Պալխեանը: Ծրագրի նպատակն է անհատ բարերարների միջոցով 25 հազար դոլար արժեքով բնակարաններ գնել Երևանում և նվիրել առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: «Բնակարանների որոնման և նոտարական հարցերի կարգավորման ողջ աշխատանքը կատարում է կազ մակերպությունը: Բնակարանների գումարը տրամադրել է Սիրիայում ազգային մեծ բարերար Գաբրիել Չեմբերջյանը: Մենք կապ ենք պահպանում նաև այլ բարերարների հետ' ևս հինգ բնակարան ձեռք բերելու համար»,- ասաց նա:

 

«Հալեպ» միությունում գրանցված են մոտ 950 սիրիահայ ընտանիք: Կարիքի գնահատման նպատակով կազմակերպության աշխատակիցները այցելելում են բոլորի տները և ծրագրում ներառում ամենակարիքավոր ընտանիքները:

 

2014-ին տարբեր կազմակերպությունների և անհատ բարերարների հետ համագործակցության միջոցով կազմակերպությունը բազմատեսակ օգնություն է ցուցաբերել սիրիահայերինˋ նրանց ապահովելով սննդամթերքով, հագուստով, գումարովˋ կոմունալ վճարները և այլ ծախսերը հոգալու համար: Ծրագրերից մյուսը Հալեպում արդեն գործող «Արևիկ» թերաճ երեխաների կենտրոնի վերահիմնումն էր Երևանում: Կենտրոնի կառուցման աշխատանքնե րը մեկնարկել էին 2014 թվականի հոկտեմբերի մեկին: Պալխեանի խոսքովˋ կենտրոնում աշխատում են Հալեպում գործող կենտրոնի նախկին ուսուցիչները, և արդեն ինը երեխա է ուսանում այնտեղ: