«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ոզջակիզել են հինգ մարդուց բաղկացած այն ընտանիքը, որը փորձել էր հեռանալ զինյալների կողմից գրավված տարածքից: Այս մասին հայտնել է Իրանի Perss TV հեռուստաալիքը:

 

 

«ԻԼԻՊ-ի ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած իրաքյան ընտանիքը, որը փորձել է փախչել զինյալների զավթած տարածքից,- ասված է հեռուստաալիքի հաղորդման մեջ:- Այդ մարդիկ, այդ թվում երեք երեխաներ, մայիսի 12-ին մարդկանց ներկայությամբ հրկիզվել են Ռիյադի շրջանի Քիրքուկ քաղաքում՝ Իրաքի հյուսիսում»:

 

 

ԻԼԻՊ-ը քաղաքացիական բնակչությանն արգելել է հեռանալ խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջաններից, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն որպես կենդանի վահան օգտագործի իրաքյան բանակի եւ անվտանգության ուժերի հարձակողական գործողությունների ընթացքում:

 

 

Նշվում է նաև, որ մայիսի 10-ին ահաբեկիչները Մոսուլից հարավ գտնվող Քայրա քաղաքում ողջ-ողջ թաղել են 35 զինյալների, որոնք իբր մայիսի սկզբին դասալքել են մարտադաշտից: Այդ ժամանակ ԻՊ-ն կորցրել է վերահսկողությունն Իրաքի հյուսիսի Բաշիր գյուղի նկատմամբ: