Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում ջրահեղձ Է եղել յոթ մարդուց բաղկացած ընտանիքը, որը փորձում Էր փրկել 17-ամյա ազգականուհուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել ննջեցյալների հիշատակման օրը (Ցինմին) այն բանից հետո, երբ ընտանիքի անդամներն այցելել Էին նախնիների շիրիմներին: Գերեզմանները մաքրելուց հետո ձեռքերը լվանալիս աղջիկն ընկել Է ջրամբարը:
Ազգականները, ներառյալ ծնողները, նետվել են նրան օգնելու, բայց արդյունքում խեղդվել են նրա հետ միասին:
Հրատարակության տվյալներով՝ զոհվածների թվում եղել են 13 եւ 15 տարեկան երկու դեռահասներ:
Ցինմինը հանգուցյալների հիշատակման ավանդական օրն Է, որը, որպես կանոն, նշվում Է ապրիլի 5-ին: Այդ օրը Չինաստանում չեն աշխատում: Ցինմինի օրը չինացիները սովորաբար անցկացնում են բնության գրկում եւ այցելում իրենց նախնիների շիրիմներին: