Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում հուլիսի 14-ին ջրահեղձ եղած տղան համադասարանցիների հետ չգործող ջրավազանի մեջ էր լցրել ոռոգման ջրի առուն։ Այս մասին մանրամասնում է Անկյուն + 3 հեռուստաընկերության ռեպորտաժը։
Տղաները կեսօրին սկսել են լողալ ջրավազանում, սակայն կարճ ժամանակ անց տղան սկսել է խեղդվել։ Գյուղացիների խոսքով՝ տղաները տեսնելով իրենց խեղդվող ընկերոջը, սկսել են աղաղակել, ինչից հետո եկել են գյուղացիները եկել են, բայց տղայի կյանքը փրկել չի հաջողվել։
Ջրավազանի սեփականատերը մահացել էր տարիներ առաջ, իսկ որդին չի ճանաչել ժառանգությունը։ Համայնքը որեւէ իրավունք չունի ջրավազանի նկատմամբ, սակայն գյուղացիները ցանկանում են, որ ի վերջո, ջրավազանում լողալն արգելվի։