Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ըստ հաղորդագրության, հուլիսի 12-ին ժամը 14:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում:
Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն, ովքեր լճից դուրս են բերել 1987թ-ին ծնված Ա. Է.-ի դին: