Մայիսի 22-ին՝ ժամը 14.06-ին, ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա Մարգարա ջրանցքից դուրս են բերել 1954 թ. ծնված Մ. Մուրադյանի դին: