Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել է «Վեստի 24»-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

 

«Հակամարտությունների կարգավորումն այսօր այլընտրանք չունի: Եվ դա վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղին»,- ասել է Բորդյուժան:

 

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ղեկավարության դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում ծագած հիմնախնդրի ռազմական լուծում չի կարող լինել:

 

«Հարկավոր է խաղաղ համաձայնագիր, Ուկրաինայում առկա խնդիրների լուծման քաղաքական ձևեր: Ես կողմ եմ, որ հակամարտությունները միայն քաղաքական խաղաղ ճանապարհով լուծվեն»,- ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան: