ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալ Քեյթ Բարնսը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բարնսը հայտարարել է կառույցի նիստում ունեցած ելույթում: Նա ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, եւ բարձր են գնահատում հակամարտության կողմերի հետ նրանց տարած աշխատանքը:

 

«Մենք ողջունում ենք անցյալ տարի Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում նախագահների միջեւ հանդիպումները: Մենք ակնկալում ենք, որ 2015 թվականին նախագահների միջեւ երկխոսությունը կշարունակվի: Հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

 

ԱՄՆ կառավարությունը ափսոսանք է հայտնում երե կ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհերի համար, ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը եւ հեռու մնալ իրավիճակը լարող քայլերից», -նշել է նա:

 

Ք.Բարնսը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ԼՂ խնդրի լուծման մեջ: «Ինչպես այսօր ասել է Ջեյլս Ուորլիքը, խաղաղության հասնելու համար մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ», -հայտարարել է նա: