ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաբժշկական վարչության պետը ազատվել է պաշտոնից: Այդ մասին հայտնել էին Panorama.am-ի աղբյուրները:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ պաշտպանության նախարարի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ ՊՆ ռազմաբժշկության վարչության պետ, գնդապետ գնդապետ Արտաշես Փարսադանյանը պաշտոնանկ է արվել: Իսկ ավելի ուշ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը փոխանցել էր, որ պաշտոնանկության պատճառը եղել է վարչության նախկին պետի գործունեությունը:
Մեր տեղեկություններով, ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաբժշկական վարչության պետ Սամվել Գեւորգյանին ազատել են վերջին շրջանում ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած ցավալի դեպքերի պատճառով: